Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո այսօր, 68 տարեկան հասակում, մահկանացուն է կնքել լեգենդար «Արարատ-73»-ի նույնքան լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը: Նա մի ամբողջ դարաշրջան էր հայկական ֆուտբոլի պատմության մեջ՝ ԽՍՀՄ հավաքականում ունեցած իր տպավորիչ ելույթներով: Զանազանյանը ԽՍՀՄ չեմպիոն էր, ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մեր խորին վշտակցությունը ֆուտբոլի երկրպագուներին, նրա ընտանիքի անդամներին ու հարազատ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ